«2025-2026 ուսումնական տարվա ուսումնական պլանի մշակում» թեմայով հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների վերապատրաստման աշխատանքների մասին տեղեկատվություն

 


Սույն թվականի  հուլիսի 18-ից, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի փորձագետների կողմից, մեկնարկել և այս պահին ընթանում են հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների վերապատրաստումները։ Վերապատրաստման դասընթացի թեման «2025-2026 ուսումնական տարվա ուսումնական պլանի մշակում»-ն է։ Վերապատրաստումներն իրականացվում  են ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում միաժամանակ՝ 52 խմբում՝ հեռավար ձևաչափով:    Դասընթացին մասնակցում են շուրջ 1360 տնօրեննե։ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի փորձագետների կողմից յուրաքանչյուր դպրոցի տնօրենին տրամադրվում է մեթոդական աջակցություն՝ դպրոցների 2025-2026 ուսումնական տարվա ուսումնական պլանների ճիշտ կազմմանն ուղղված աշխատանքների ուղղությամբ։  









Комментарии